ԱԳՆ խոսնակ. Սա Ադրբեջանի կողմից հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք է
Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրև Ադրբեջանի տարածք:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերի իր միկրոբոլոգում Ադրբեջանի այդ քայլը գնահատել է որպես Հայաստանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք:
«Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք:
Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»,-գրել է ԱԳՆ խոսնակը ու մի հատված հրապարակել «ֆիլմ»-ից։
1/2 Azerbaijani stateTV just broadcasted 35-minute “film” which, in short, presents whole sovereign territory of Republic of #Armenia
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան