Շովի առողջարանն այլևս գոյություն չունի․ Կախա Կալաձե
Բարձրլեռնային Ռաչա շրջանի Շովի առողջարանային քաղաքը, որտեղ սողանք է տեղի ունեցել, այլևս գոյություն չունի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Կարելի է ուղիղ ասել, որ Շովին այլևս գոյություն չունի, այն ամբողջովին ոչնչացված է»,- վրացի լրագրողներին հայտնել Է Կալաձեն, ով ուսումնասիրել է տարերային աղետի վայրը:
Շովիում խոշոր սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Զոհվել է 18 մարդ, ևս 16-ը համարվում են անհետ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը: Մասնագետների նախնական տվյալներով՝ Շովի հանգստավայր է սահել մոտ 5 մլն խմ պինդ զանգված։
Նշենք, որ օգոստոսի 7-ը հանրապետությունում հայտարարված է սգո օր:
Շովին, որպես հանգստավայր, սկսել է զարգանալ 20-րդ դարի 60-ական թվականներից։ ԽՍՀՄ փլուզումից հետո վերականգնվել են տներն ու քոթեջները։ Այն վրացիների և զբոսաշրջիկների սիրելի վայրն էր։ Այնտեղ կան հանքային աղբյուրներ։ Հանգստավայր այցելելը խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն շնչուղիների, ստամոքսի և մարսողության հետ: Հանգստյան սեզոնը տևել է հունիսից հոկտեմբեր։
Հարակից հրապարակումներ`
- Շովիում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
- Շովիում աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են նաև զինվորականներ
- Վրաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ
- Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր
- Սողանք Վրաստանում․ աղետի գոտուց տարհանվել է 140 մարդ, անհետ կորած է համարվում 44-ը
- Վրաստանի լեռնային հանգստավայրում սողանքի հետևանքով զոհվել է 2 մարդ, տարհանվել՝ 70-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան