Արայիկ Հարությունյանն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը. Մենք անառակ զավակ չենք
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախին Հայաստանի տրամադրած գումարներն անարդյունավետ ծախսելու համար մեղադրող Փաշինյանի համար թվեր է հրապարակում։
«Իհարկե հաշվետվություն չեմ տալիս, մենք ամեն ամիս դա տրամադրում ենք Հայաստանի ֆինանսների նախարարությանը։ 2023-ին տրամադրվել է 136 մլդր դրամ, բայց հաշվենք, որ այս գումարից մոտ 52 մլրդ ուղղել են ՀՀ բանկերի վարկերի մարմանը»,-ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ Հայաստանի տրամադրած գումարներն ուղղում են միայն սոցիալական նպատակների համար։
«2021-ին արդեն վերականգնվել էր Արցախի տնտեսությունը, բայց շրջափակումը քանդեց Արցախի տնտեսությունը։ Չկա տնտեսություն Արցախում, գրեթե բոլորը գործազուրկ են»,-նշեց նա։
Խոսելով Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հարաբերությունների մասին՝ Արցախի նախագահն ասաց՝ երբևէ չի հայտարարել, բայց Ստեփանակերտում նախկինում գործող, իր հետ փոխկապակցված ընկերությունը պատերազմից հետո Հայաստանի պետբյուջե է վճարել մոտ 900 մլն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը․ Արայիկ Հարությունյան
- Արայիկ Հարությունյանի հարցազրույցը