Բագրատ Սրբազան. Արթնանալու ժամն է․ ձեր ձեռքերում է, ժողովուրդ, և՛ կյանք տալը, և՛ սպանելը
«Արթնանալու ժամն է, Աստծո առջև կանգնելու ժամն է»,-իր քարոզում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա նշել է. «Մեր Տերը ցույց է տալիս ճանապարհը․ կրակով պիտի սրբեք ձեր շրթունքներն ու կյանքը և այդպես գնաք Իմ առջևից, և Ես կլինեմ ձեր Աստվածը, և ձեր երկիրը կլինի շեն և ոչ լքված ու ավերակ։
Եվ ասում է պատասխանատվության մասին, երբ հարցնում էր մարգարեին՝ ո՞ւմ ուղարկեմ։ Ոչ թե չգիտեր, թե ում ուղարկի, այլ հարցնում էր՝ տեսնելու համար թե որքան է հանձնառությունը մարգարեի մեջ։ Ու մարգարեն ասում է՝ ինձ ուղարկիր, ահավասիկ՝ բացարձակ պատասխանատվություն կրելով։
Եվ թող ամեն մարդ Աստծո առջև այդպես մտածի՝ ասելով՝ ահավասիկ ես, ինձ ուղարկիր, ոչ նրան, ոչ մյուսին, այլ ինձ՝ սրբված շուրթերով ու սրտով, ոչ կեղծիքով ու խաբերությամբ։
Մեր կոչումն է, ժողովուրդ ջան, ուրիշի ձեռքերում չի, սարերից այն կողմ չի, ծովերից այն կողմ չի, ձեր ձեռքերում է։ Ձեր ձեռքերում է և՛ կյանք տալը, և՛ սպանելը։
Ես չեմ սպասում այն մարդկանցից, ովքեր ուրացել են դա, այլ ես սպասում եմ, ինչպես մեր Տերն ասում է՝ հայ ժողովրդի մնացորդացից, նրանք, ովքեր չեն վախենալու ասել՝ ահավասիկ ես, ո՜վ Տեր, ուղարկիր ինձ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. 5 հատ էլ տուն ավել թողեք, 10 հատ մեքենա ավելի, վերջանալու են այդ բոլորը, մնալու են անունը և պատիվը
- Աստվածպաշտությունը՝ այս տաճարում և դրանից դուրս մեր վարքն է. Բագրատ Սրբազան
- Դուք խրախճանքի մեջ եղեք, ցնծացեք և ուրախացեք, ձեզ ուրախացրեք, այդ ուրախության մեջ մահը բերեք ձեր քույրերին և եղբայրներին. Բագրատ Սրբազան
- Մենք գնում ենք մեր տղերքին ցավակցելու, բայց ոչ նույնանալու՝ արժեքային իմաստով, կյանքի ու նվիրումի իմաստով. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Չեմ ներելու հանուն Քեզ, Արցախ