Գյումրիում ... գրությամբ ցուցապաստառ են պարզել Փաշինյանի ուղղությամբ
Համահայկական 8֊րդ խաղերի բացման արարողության ժամանակ պատերազմի մասնակից Գոռ Մուրադյանը «դավաճան» գրությամբ պաստառը պարզել է դեպի տրիբունան, որտեղ նստած էր Նիկոլ Փաշինյանը։
Այդ քայլից հետո ոստիկանները Գոռին հեռացրել են մարզադաշտից։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական ամառային 8-րդ խաղերի հանդիսավոր բացման արարողությունը: Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: Խաղերին մասնակցում է 41 պետությունների, 181 քաղաքների 7000-ից ավելի մարզիկ:
Միջոցառմանը բացի Նիկոլ Փաշինյանից ու նրա կնոջից ներկա են եղել նաև Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և այլք։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան