Արթուր Չախոյան. Ինչո՞ւ են ասֆալտապատումից օրեր անց քանդում ու ջրի խողովակ փոխում
Քաղաքացի Արթուր Չախոյանը, որ հետևողական կերպով անդրադառնում է Երևանի խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված քաղաքապետարանի քայլերին, այս անգամ խոսել է ասֆալտապատումից հետո ճանապարհի քանդման պատճառի մասին։
Նրա խոսքով, որպես կանոն մինչ ասֆալտապատումը շինարարը տեղյակ է պահում «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Ընկերությունը փոսը փորում է, աշխատանք անում, ապա տրակտորով հողը լցնում փոսն ու գնում։ Նրա խոսքով, այդ հատվածը «Վեոլիա ջուր»-ը ոչ ջրում է, ոչ էլ շեբեն լցնում, ինչի հետևանքով հողը նստում է, իսկ ասֆալտը որոշ ժամանակ անց վնասվում։ Վնադված հատվածի սպասարկումն իրականացնում է մրցույթում հաղթած շինարարական ընկերությունը, այդպես նշված է պայմանագրում։
Չախոյանի խոսքով, երաշխիքային սպասարկումից ու հավելյալ միջոցներ ծախսելուց խուսափելու համար շինարարական ընկերությունն ու Վեոլիա Ջուր ընկերությունը գալիս են համաձայնության, որ ընկերությունը ջրագիծը փոխի ասֆալտապատելուց հետո։
Նա որպես օրինակ բերեց Մուրացան փողոցում տեղի ունեցածը, որտեղ կոյուղու խնդիր է եղել, քաղաքապետարանի պաշտոնյաներն էլ տեղյակ են եղել խնդրի մասին, իրականացրել են ասֆալտապատում, իսկ մի քանի օր հետո քանդել են։ Նման իրավիճակ է գրանցվել Քեսաբցիների փողոցում։
«Երբ Վեոլիան քանդում է, շինարարական ընկերությունն այլևս երաշխիքային սպասարկում չի իրականացնում, քանի որ այնտեղ ծանր տեխնիկա է եղել»,-ասաց նա։
Չախոյանը խնդրից խուսափելու համար քաղաքապատերանին խորհուրդ է տալիս ճիշտ կազմել ծավալաթերթը, որ շինարարական ընկերությունը չխուսափի երաշխիքային սպասարկումից։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում