Արցախը յուրքանչյուրիդ կարիքն ունի. Արցախցի աղջնակը դիմում է աշխարհին
Սոցիալական հարթակներում տարածվել է արցախցի աղջնակի հուզիչ խոսքը՝ ուղղված ողջ աշխարհին։
Մարիան խնդրում է աշխարհին՝ աջակցելու Արցախին, քանի որ ինքը ցանկանում է ապրել իր հայրենիքում։
«Ողջույն։ Ես Մարիան եմ, որն ապրում է արդեն ութ ամսից ավելի պաշարված Արցախում։
Աշխարհում բոլոր երեխաներն էլ սիրում են քաղցրավենիք, բայց մենք այսօր զրկված ենք դրանից:
Մենք չունենք քաղցրավենիք, սնունդ, ալյուր, աղ, դեղորայք, ինչպես նաև տրանսպորտային որևէ միջոց:
Արցախը քո կարիքն ունի, և եթե հիմա դու նայում կամ լսում ես, ապա իմացիր՝ մենք ուզում ենք ապրել մեր հայրենիքում, մեր տանը, որը կոչվում է Արցախ»,-ասում է Մարիան։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում