Թեհրանում Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Դանիայի դեսպանին՝ այդ երկրում Սուրբ Ղուրանի շարունակական պղծման հարցով, գրում է ParsToday-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ այսօր Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրենը կանչել է Թեհրանում Դանիայի դեսպանին և Իրանի խիստ բողոքն է փոխանցել նրան այդ երկրում Սուրբ Ղուրանի անարգման դեպքերը շարունակվելու կապակցությամբ և պահանջվել է Իրանի բողոքը փոխանցել իր երկրին:
Քանանին հավելել է, որ Դանիայի դեսպանը տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրենին այս գործընթացը կանխելու իր կառավարության գործողությունների մասին։