Ռուսաստանի ՀՕՊ-ը Կալուգայի շրջանում ԱԹՍ է խոցել
Անօդաչու թռչող սարքը խոցվել է երկուշաբթի գիշերը Կալուգայի շրջանում ՀՕՊ համակարգի կողմից։ Այս մասին հայտնեկ է շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Այսօր ժամը 2.30-ին Ֆերզիկովսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցվել է անօդաչու թռչող սարք»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Նա հայտնել է, որ ավերածություններ չկան։
Օգոստոսի 3-ին էլ Կալուգայի շրջանում խոցվել էր յոթ անօդաչու թռչող սարք։ Այդ ժամանակ նույնպես ոչ ոք չի տուժել, ենթակառուցվածքները ևս չեն վնասվել։
Հարակից հրապարակումներ`
- ԱԹՍ-ների նոր հարձակում Մոսկվայի վրա
- Բրյանսկի շրջանում ԱԹՍ-ն հարվածել է ոստիկանության շենքին
- ՌԴ ՊՆ-ն Մոսկվայի շրջանում կանխել է ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումը
- Մոսկվայում կանխել են ոչ բնակելի շենքերի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման փորձը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին