Հռիփսիմե Հակոբյան. Սիրելի արցախցիներ, մենք ձեզ հետ ենք
Հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանի կինը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ինսթագրամի իր էջում հրապարակել է Լաչինի միջանցքը բացելու կոչը՝ ուղղված Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով:
Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է: 120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում:
30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է:
Մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ:
Կոչ եմ անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին միջամտել:
Բացե՛ք Լաչինի ճանապարհը։ Սիրելի արցախցիներ, մենք ձեզ հետ ենք»»,-հրապարակած տեսանյութում ասում է երգչուհին, որը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյանը միացել է Արցախի խաղաղության փառատոնին
- Արթուր Աբրահամ. 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է
- Մխիթարյանն ահազանգում է. Արցախում 30 հազար երեխա սովամահ լինելու վտանգի առաջ է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները