Սոցնախը խոստանում է աշխատանք 2020-ից հետո զորացրված անձանց
2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է աշխատանք։
«Եթե ուզում եք գտնել աշխատանք կամ ստանալ մասնագիտական ուղղորդում՝ առաջարկում ենք մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ հաղորդագրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին գրել Ձեր անուն-ազգանունն ու հեռախոսահամարը, որից հետո մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները ներկայացնելու և դրանում ընդգրկելու համար։
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://socservice.am/offices»,-նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան