Ինչպես են քաղաքացիները պատրաստվում առաջիկա շոգերին
Առատ ջուր խմել, բաց գույն հագուստ կրել, ունենալ հովհար, հովանոց, տանից դուրս չգալ, Երևանից փախչել, լողավազան գնալ... Սրանք այն միջոցներն ու քայլերն են, որոնց օգնությանը պատրաստվում են դիմել քաղաքացիներն առաջիկայում սպասվող մինչև +42 աստիճան շոգի հետևանքները հաղթահարելու համար։
Հիշեցնենք, օգոստոսի 10-ից արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։
«Դաժան է, հիմա չենք կարողանում դիմանալ։ Ուղղակի հոգեբանորեն պետք է պատրաստվել»,-ասում է Panorama.am-ի զրուցակից քաղաքացին։
Հարցման մասնակից մեկ այլ քաղաքացի էլ այդ օրերին պատրաստվում է տաից դուրս չգալ՝ խուսափելու երևանյան տապից ու այրող արևից։
«Կարծում եմ՝ անընդհատ սառը ջուր պետք է խմել խմելով և շոգ ժամերին դրսում քիչ լինել։ Եթե այդ աստիճան բարձր է լինելու ջերմաստիճանը, պետք կգա նաև արևապաշտպան քսուք օգտագործել»,-ասում է հարցման մեկ այլ մասնակից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին