Հրդեհ Ոսկետափ գյուղում
Օգոստոսի 7-ին, ժամը 11:18-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկետափ գյուղի Սարգիս Հովհաննիսյան փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են Սարգիս Հովհաննիսյան փողոցի տներից մեկին կից կուտակած անասնակերը և Կայարանամերձ փողոցի տներից մեկին կից խորդանոցի տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:00-ին, մարվել՝ 15:26-ին: Այրվել են պահեստավորած անասնակեր (մոտ 370 հակ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում