Ադամ Շիֆից պահանջել ենք՝ անձամբ գնա Բերձորի միջանցք. Բողոքի ակցիա Լոս Անջելեսում
ԱՄՆ-ում ապրող հայերն ակցիա են իրականացրել կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի դիմաց։
Մասնակիցներից մեկը հայտնեց, որ նամակ են հանձնել կոնգրեսականին, գրասենյակի դիմաց իրենց բողոքի ակցիան կշարունակեն նստացույցի միջոցով։
«Խնդրում ենք, որ Լոս անջելեսում գտնվող հայտնի մարդիկ, երաժիշտներ գան, միանան մեզ։ Մենք այստեղ մնալու ենք մինչև առավոտ։ Մենք Ադամ Շիֆից պահանջել ենք ոչ միայն խոսել, այլև գործել։ Գնա Լաչինի միջանցք, պատմի իր աչքով տեսածը»,-ասաց նա։
Մեկ այլ մասնակից էլ հայտարարեց՝ պահն օրհասական է, հնարավոր է՝ վաղը Արցախը կորցնենք։ Ժողովուրդ ջան, եկեք, ոչ մի քաղաքականություն չկա, ամե ինչ հանուն Արցախի է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող օրինագիծ է ներկայացրել Կոնգրես
- Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ
- Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկության դեմ կատարված այս հանցագործությունները չճանաչվեն. Ադամ Շիֆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան