Արթուր Օսիպյան. Կասկած կա, որ ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ մեզ բլոկադայի են ենթարկել
Արցախի հեղափոխական կուսակցության անդամ Արթուր Օսիպյանն անհեթեթ է որակում ռուս խաղաղապահ կոնիտինգենտի պատասխան նամակը։
«Ռուսները հրաժարվում են իրենց պարտականություններից։ Կասկած կա, որ ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ մեզ բլոկադայի են ենթարկել։ Իրենց երեսը ցույց տվեցին, Ադրբեջանի հետ մեկտեղ են իրենք»,-ասաց նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Նա նշեց, որ չեն ընկճվելու, պայքարը շարունակելու են։ Անդրադառնալով այն հայտարարություններին, թե նման ակցիաները վտանգավոր են, Ա. Օսիպյանը հարցնում է.
«Ասեք դրա փոխարեն ի՞նչ անենք, որ Արցախն էս վիճակից դուրս բերենք, չգնանք, հանձնվենք թշնամուն։ Լավ ասում եք, Աղդամ չենք գնում։ Ռուբեն Վարդանյան ու քո թիմւ, Աղդամ չենք գնում, միջանցքը չենք բացում, ի՞նչ ենք անում։ Ասեք՝ Ձեր նպատակը ո՞րն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները մերժել են արցախցիների խմբին ուղեկցել դեպի Հակարի կամուրջ
- Մի խումբ արցախցիներ ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր
- «Հրապարակ». Լենցովն ասել է, թե Լաչինի ճանապարհը փակվել է Փաշինյանի՝ «Արցախն Ադրբեջան է» հայտարարությունից հետո
- Լենցովն այցելել էր Բաքու, պայմանավորվածության հասնել չի հաջողվել. Արցախի պետնախարար
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները