Արցախցի 9-ամյա աղջնակն ադրբեջանական շրջափակման պայմաններում պայքարում է քաղցկեղի դեմ
Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետն աստիճանաբար խորանում է, շրջափակման պայմաններում հազարավոր երեխաներ չեն կարողանում ստանալ պատշաճ բուժօգնություն, զրկված են նաև սննդից, քանի որ հունիսի 15-ից որևէ հումանիտար օգնություն Արցախ չի մտել։
168.am-ը գրում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութից տեղահանված Անուշ Անդրյանի բազմանդամ ընտանիքը դժվարությամբ է հաղթահարում շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունները։ Այս պահին Անուշն ամուսնու և 6 երեխաների հետ, որոնցից միայն մեկն է չափահաս, բնակվում է Ստեփանակերտում՝ հյուրատանը։ Անուշի 9-ամյա աղջիկն ունի երիկամների քաղցկեղ, վիճակն օրըստօրե բարդանում է, քանի որ մի կողմից՝ անհրաժեշտ դեղորայքը չկա, իսկ մյուս կողմից՝ չկա սնունդ, որպեսզի երեխան նորմալ սնվի։
Անուշ Անդրյանն աղբյուրին պատմել է, որ այսօր առավոտյան երեխան միայն լոբի է կերել, առանց ձեթի՝ խաշած լոբի, իսկ երեկոյան արդեն չգիտեն՝ ինչ պետք է ուտի, որովհետև ոչինչ չկա։
«Ընդհանուր որևէ բան չկա, որևէ բան չենք կարողանում հայթայթել, երեխաս ավշային հանգույցների քաղցկեղ ունի, նորմալ պետք է սնվի, բայց սնունդ չկա, եթե միս լինում է, ապա այնքան թանկ է, որ մեզ հասանելի չէ։ Դեղատները, խանութները դատարկ են։
Երեխաս անչափահաս է, եթե տեղափոխեինք Երևան, պետք է հետը չափահաս մարդ լիներ, ես չէի կարող իմ մյուս երեխաներին թողնել այստեղ՝ պահող չունենք, ու աղջկաս տանեի Երևան, դրա համար խնդրի առաջ ենք կանգնել, այս վիճակում ենք»,- նշել է նա։
Նյութն ամվողջությամբ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանի հարցազրույցը
- Արթուր Աբրահամ. 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է
- Արցախում շատերը արդեն չեն կարողանում արևի տակ կանգնել
- Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, հասանք Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր. 23-ամյա Անին հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային
- «Ջուր բերեք, ջուր»․Արցախում ուշագնացության դեպքերն աճում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան