«Բարբի» ֆիլմը 17 օրվա ընթացքում ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային կինովարձույթում
Ռեժիսոր Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմն 17 օրում ավելի քան մեկ միլիարդ դոլար է հավաքել համաշխարհային կինովարձույթում, հայտնում է CNN-ը։
Ըստ «Warner Bros»-ի՝ պրեմիերայից երեք շաբաթ անց բլոկբաստերը հավաքել է 1,03 միլիարդ դոլար: Այսպիսով, Գերվիգին առաջին կին ռեժիսորն է, որ նկարահանել է մեկ միլիարդ դոլար արժողությամբ ֆիլմ:
Նշվում է, որ նախորդ ռեկորդը սահմանել էր «Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմը, որը նման գումար էր հավաքել 19 օրում:
«Բարբի» ֆիլմը պատմում է հայտնի տիկնիկի, նրա սիրելի Քենի և նրանց ընկերների արկածների մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Բարբի» ֆիլմը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ի կինովարձույթում
- «Բարբի» ֆիլմը հանգստյան օրերին գլխավորել է Ռուսաստանի և ԱՊՀ-ի վարձույթները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան