«Էնջելս Թրավել» տուրիստական գործակալության աշխատակիցների խարդախության հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ են տուժել
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացնում է.
«ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հերթական տուրիստականի կողմից իրականացված հափշտակության հատկանիշներով՝ «Էնջելս Թրավել» տուրիստական գործակալության աշխատակիցների խարդախության փաստի առթիվ, դարձյալ տուժել են տասնյակ ՀՀ քաղաքացիներ։
Այս հանցագործության ուղիղ պատասխանատուն պետությունն է՝ իրավապահ մարմիններով, քանի որ դեռևս 2021 թվականի օգոստոսի 12-ին «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենի և աշխատակիցների խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընթացքի մեջ է գտնվում արդեն երկու տարի, քննությունն իրականացվում է խայտառակ դանդաղկոտությամբ, հիշեցնեմ, որ տուժել են 156 քաղաքացիներ, վնասը կազմում է 207 միլիոն ՀՀ դրամ։
Օբյեկտիվ հիմքեր կան պնդելու, որ նման խարդախությունները հովանավորվում են՝ խիստ իրավական ներգործության միջոցներով կանխարգելելու փոխարեն։
Հ.Գ. Բանավոր տեղեկությունների համաձայն՝ ազատության մեջ գտնվող «Դավինչի» ՍՊԸ-ի տնօրենը արդեն երկու տարի է նոր տուրիստական է բացել և բացառված չէ, որ հասունանում է հերթական խարդախության դեպքը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանն ի գիտություն «Դավինչի» ընկերության հանցավոր գործողություններից տուժած քաղաքացիների
- «Մեր գումարները հափշտակեցին, լավ էլ կարողացան մարսել». «Դավինչի» տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա