Էրդողանը մտադիր է Պուտինին առաջարկել վերսկսել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ ծրագրվող բանակցությունների ընթացքում մտադիր է առաջարկել վերսկսել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները ՝ շուտափույթ հրադադարի հասնելու համար: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մոտ ժամանակներս հստակ որոշել հանդիպման վայրն ու ժամկետը: Բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և հացահատիկի գործարքը:
«Էրդողանն իր միջնորդությունը կառաջարկի հակամարտության կարգավորման հարցում, կրկին կկրկնի այն թեզը, որ պատերազմում հաղթողներ չեն լինելու, իսկ խաղաղ գործընթացում ՝ պարտվողներ», - հայտարարել Է աղբյուրը:
Անկարան, ըստ գործակալության զրուցակցի, կողմ է հրադադարին և բանակցությունների մեկնարկին։ Աղբյուրը Էրդողանին անվանել է «համաշխարհային միակ առաջնորդը», որը վայելում է Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու «անկեղծ վստահությունը», կապ է պահպանում նրանց հետ և «ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին