Ջրաշխարհի արձագանքն ավելի է բարկացրել մարդկանց
Վանաձորից Երևան հասած հաշմանդամություն ունեցող երեխաներին մուտք գործել թույլ չտալու հրապարակումից հետո պարսավանքի ենթարկված Ջրաշխարհի տնօրինությունն արձագանքել է։
«Հարգելիներս, քանի որ անհիմն շահարկվում է Ջրաշխարհի անունը, ցանկանում ենք նկարագրել և լուսաբանել կատարվածը:
Այսօր ժամը 13:00 -ի սահմաններում երկու երիտասարդ և մեկ պատանի, որոնք երևում են ներկայացված նկարում, մոտեցել են Ջրաշխարհ թվով 8 հաշմանդամություն ունեցող երեխաներին ընդունելու հարցով: Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել Ջրաշխարհում գործող ներքին կանոնակարգին:
Հայտնելով իրենց գոհունակությունը, տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ վերադառնալու պայմանով: Մինչդեռ երկար սպասելուց հետո նրանք այդպես էլ չեն վերադարձել: Ջրաշխարհն իր ջերմ տանիքի տակ ընդունելու բազմամյա փորձ ունի թե՛ անապահով ընտանիքների, և թե՛ հաշմանդամություն ունեցող երեխաներին հյուրընկակելու հարցում, և այսօրվանը ևս բացառություն չէր լինելու:
Հ.Գ. Ջրաշխարհի տնօրինությունը պատրաստ է հանդիպման և կատարվածի պարզաբանման համար: Հաջորդիվ կներկայացնենք նաև հավաստի փաստեր կատարվածից»,-ասված է Ջրաշխարի ֆեյսբուքյան էջում։
Պատասխանն ավելի է բարկացրել քաղաքացիներին։ Նրանցից շատերը կասկած են հայտնել պատասխանում նշված հանգամանքների իսկության վերաբերյալ.
«Հասկանալի է, թե ինչի եք ներքին կանոնակարգին հղում տալիս, ցույց եք տվել, որ չունեք հաշմանդամություն ունեցող երեխաների համար սահմանված կարգ, իսկ ինչու չունեք, լավ չէր լինի բացառություն անեիք, հետագայում շտկեիք ձեր ներքին կանոնակարգը և նման անձանց համար արտոնյալ պայմաններ ապահովեիք»։
«Այդ «ներքին կանոնակարգ » ասվածին բոլոր այցելուներն են ծանոթանում մինչև տարածք մուտք գործելը»։
«Ահավոր խնդալու բան եք ասում, ուրեմն էս երեխեքը էնքան պարապ են մնացել, որ էդքան ռեսուրս ծախսելով Վանաձորից եկել հասել են ստեղ, որ հատուկ ձեր բարի համբավը շահարկեն»։
«Այս երեխաների երազանքը կատարելը եկեղեցի կառուցելու նման մի բան է։Նախ գալը արդեն մեծ խիզախություն է...Պետք չի կոտրել նրանց հավատքը դեպի բարությունը։Հուսով եմ կտեսնեմ նրանց երջանիկ նկարները նվերներով,ձեր ջրաշխարհում»։
«Ի՞նչ եղան փաստերը»։
«Ինքներդ ձեզ հավատո՞ւմ եք»։
«Սովորեք հարգել մարդկանց կարգավիճակը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան