Ռուսաստանը պատրաստ է քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծման համար, պատրաստ է արձագանքել իսկապես լուրջ առաջարկներին։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ջիդդայում վերջերս Ուկրաինայի իրադրության շուրջ տեղի ունեցած հանդիպումը
«Մենք բարձր ենք գնահատում գլոբալ հարավի երկրների մեր բարեկամների միջնորդական և մարդասիրական նախաձեռնություններն՝ ուղղված խաղաղության ձեռքբերմանը: Ի տարբերություն Կիևի ռեժիմի, որն ընդհատել և արգելել է Ռուսաստանի հետ բանակցությունները, մենք միշտ եղել և մնում ենք բաց ճգնաժամի դիվանագիտական լուծման համար, և պատրաստ ենք պատասխանել իսկապես լուրջ առաջարկներին։
Առանց Ռուսաստանի մասնակցության և նրա շահերը հաշվի առնելու, ուկրաինական ճգնաժամի թեմատիկայի շուրջ ոչ մի հանդիպում հավելյալ արժեք չունի»,- ասվում է ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։
Շաբաթ օրը Ջիդդայում Ուկրաինայի հարցով բանակցություններ են տեղի ունեցել, որոնց հրավիրել են մոտ 30 երկրների, բայց ոչ Ռուսաստանի ներկայացուցիչների: Իրենց մասնակցությունը հաստատել են մի շարք պետություններ, այդ թվում ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ՀԱՀ-ը, Լեհաստանը և ԵՄ-ն։ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը չի մասնակցի բանակցություններին առանց Ռուսաստանի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան