Սաուդյան Արաբիայում կարտադրվեն թուրքական ԱԹՍ-ներ
Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության տեղայնացման ծրագրի շրջանակներում Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում թուրքական ռազմարդյունաբերական «Baykar», «ASELSAN» և «Roketsan» ընկերությունները համագործակցության հուշագրեր են ստորագրել սաուդական մի շարք ընկերություների հետ, փոխանցում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահի փեսային՝ Սելչուք Բայրաքթարին պատկանող և ԱԹՍ-ների արտադրություն իրականացնող «Baykar» ընկերության հուշագրերը վերաբերվել են «AKINCI» մոդելի հարվածային ԱԹՍ-ների արտահանմանն ու համագործակցությանը:
Տեղեկությունների համաձայն՝ դրանք կնքվել են Սաուդյան Արաբիայի ռազմարդյունաբերական «SAMI»-ի հետ՝ տեղական արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման համար, ինչպես նաև «NCMS» ընկերության հետ, որն աշխատում է երկրում տեխնոլոգիաների տեղայնացման ուղղությամբ:
Թուրքական մեդիայում «Baykar»-ի պայմանագիրը որակվում է որպես «Թուրքիայի պատմության մեջ ամենախոշորը»: