Սուրենյանց. Նիկոլն իր հոր տնից բերած փողերով չի օգնում Արցախին
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Նիկոլամերձ շրջանակներից շտապել են Արայիկ Հարությունյանին «անաղուհաց» անվանել՝ Փաշինյանին ուղղված երկչոտ քննադատության համար:
«Մենք անառակ զավակ չենք»,- այսօրվա հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանից ստացված բյուջետային օգնությանն, ասել է Արայիկ Հարությունյանը:
Այս օգնության թեման վերջին ասուլիսում գռեհիկ շահարկել էր Նիկոլ Փաշինյանը՝ հասարակությանը թյուրիմացության մեջ գցելով, թե իր նման մի «մեսիա» է օգնում «անաղուհաց» արցախցիներին:
Երբ Արցախը ոչնչացրած մեկը դեռ խոսում է ԼՂ-ին ցուցաբերած իր օգնության մասին, դա առաջին հերթին բացահայտում է այդ մեկի բարոյական սնանկությունը:
Բայց նաև այլ հարթություններ կան:
Նիկոլն իր հոր տնից բերած փողերով չի օգնում Արցախին ու հետևաբար Հայաստանի ժողովրդի կամավոր զոհողության վրա «ղումար» խաղալու իրավունք չունի, ընդ որում՝ նաև իրավական հարթության վրա:
Արցախին աջակցության հարցը կանոնակարգվում է Հայաստանի օրենսդրությամբ ու եթե Փաշինյանը որոշի Արցախին «լավություն չանել»(ինչը սպառնում էր վերջին ասուլիսում), խնդիր է ունենալու ոչ միայն բարոյականության(ինչը նրա համար խնդիր չէ), այլ նաև օրենքի հետ՝ ավելացնելով այն հանցավոր արարքների թիվը, ինչի համար մի օր պատասխան է տալու արդարադատությանը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան