Տիգրան Մանսուրյանը միացել է Արցախի խաղաղության փառատոնին
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը միացել է Արցախի խաղաղության փառատոնին։
Հրապարակած տեսաուղերձում նա դիմում է Արցախի բնակիչներին.
«Այս էլ քանի տարի համընդհանուր մեր ոգեկանությունը, կամային ուժը, միասնականության ոգին, նաև աստծո պարգևած խաղաղության տենչը միավորել է բոլորիս։ Այս էլ քանի տարի ու տասնամյակ մեր հոգեկան թռիչքների, առօրյա փոքր ու մեծ հոգսերի ներսում, ապագայի հետ կապված մեր երազանքների տարածքում գերեվարված մեր երկրի այն հատվածն է, որն իր մեջ այլևայլ կոթողների, հրաշալիքների հետ մեկտեղ Տիգրան Մեծի հյուսիսային մայարքաղաքն է պահում»։
Մաեստրոյի ուղերձն ամբողջությամբ՝ տեսանյութում։