Անվանի բժիշկները միջնորդել են գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով և միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են դիմել մի խումբ անվանի բժիշկներ։
Դիմումում, մասնավորապես, ասված է.
«Մենք՝ ներքոստորագրյալ բժիշկներս, որ ներկայացնում ենք Հայաստանի տարբեր բուժհաստատություններ, հայտնում ենք մեր խորին մտահոգությունն ու միասնական աջակցությունը մաեստրո Սերգեյ Սմբատյանին։ Մենք պարտավորված ենք զգում լույս սփռելու այն անհավատալի բարեգործական ներդրումների և մարդասիրական աշխատանքին, որը մաեստրո Սմբատյանը ձեռնարկել է իր ամբողջ կարիերայի ընթացքում: Միասին մենք կարող ենք վկայել մաեստրո Սերգեյ Սմբատյանի անմնացորդ նվիրվածությունը մարդասիրությանը, առողջապահությանը և հատկապես երեխաների բարօրությանը: Մենք պարտավոր ենք զգում աջակցելու այն անհատներին, ովքեր նշանակալիորեն նպաստում են մեր ազգի և նրա ժողովրդի կյանքի որակի բարելավմանը:
Իր բարեգործական համագործակցությունների միջոցով Սերգեյ Սմբատյանը միջոցներ է հավաքել առողջապահական կարևոր նպատակների համար: Նրա բարեգործական համերգների և դրամահավաք միջոցառումների ազդեցությունը լայնածավալ է եղել, իսկ նրա ջանքերով էական աջակցություն են ցուցաբերվել այն ընտանիքներին, ովքեր բախվել են կյանքի դժվարություններին:
Որպես բժիշկներ, մենք անմիջականորեն ականատես ենք եղել երաժշտության զորությանը մարդկանց հոգեկան ներաշխարհի կազդուրման գործում: Մաեստրո Սերգեյ Սմբատյանի՝ ուրիշների տառապանքը թեթևացնելու և մարդկանց օգնելու անխոնջ ջանքերը լիովին համահունչ են մեր՝ որպես առողջապահության ոլորտի մասնագետների առաքելությանը:
Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ, ինչպես նաև կարևորելով գործի քննությունը իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ պատասխանատվության զգացումով խնդրում և միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոցը վերանայել՝ հույս հայտնելով, որ նա շուտով կկարողանա վերադառնալ իր ոչ միայն ստեղծագործական, այլ նաև մարդասիրական առաքելությանը»:
Դիմումի տակ ստորագրած բժիշկներն են.
Պրոֆեսոր Արա Բաբլոյան- մանկական վիրաբույժ, ուրոլոգ
Միքայել Ադամյան- սրտաբան, կարդիովիրաբույժ
Պրոֆեսոր Հմայակ Սիսակյան- սրտաբան
Պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյան- ընդհանուր վիրաբույժ
Պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյան- ուրոլոգ
Պրոֆեսոր Կարեն Լալայան- ատամնաբույժ
Պրոֆեսոր Արմեն Վարդանյան- աչքի վիրաբույժ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերանայելու խնդրանքով հայտարարություն էին տարածել անվանի մտավորականներն ու մարզիկները։
Հարակից հրապարակումներ`
- 12 մարզիկներ միջնորդել են գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
- Մտավորականները միջնորդել են վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը
- Չեմ կարող լռել օրը ցերեկով տեղի ունեցող անարդարության վերաբերյալ․ Վլադիմիր Սպիվակովը՝ Սմբատյանների կալանավորման լուրի մասին
- Սիմֆոնիկ նվագախումբ. Հույս ունենք՝ մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ
- Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող այս պատմությունը. Արմեն և Սերգեյ Սմբատյանների պաշտպան
- Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը երկու ամսով կալանավորվել են
- Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ու նրա հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան