Ծաղիկ Վարդանյանը վերականգվել է ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում
Ծաղիկ Վարդանյանը երկրատև պայքարից հետո վերականգվել է ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ծաղիկ Վարդանյանը՝ կից ներկայացնելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը։
«Հուսով եմ, որ իմ աշխատանքային գործունեությանը վաղվանից սկսած արհեստական խոչընդոտներ չեն առաջացնի։
Հ.Գ. Եթե որոշել եք ավելի բարեկարգ կաբինետ տրամադրել, ես այն կհամարեմ բարի կամքի դրսևորում, եթե ոչ՝ հուսով եմ, որ ՊԱԳ-ի պետի նախկին կաբինետը կարգի բերված կլինի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ծաղիկ Վարդանյանին հայտարարվել էր երկու նկատողություն, որից հետո նրան աշխատանքից ազատել էին։ Վարդանյանը՝ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը համարել էր անօրինական, ինչն էլ վիճարկել էր դատարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան