Փոթորիկի պատճառով ավելի քան 1 միլիոն ամերիկացի մնացել է առանց էլեկտրականության
Երկուշաբթի ԱՄՆ-ի արևելյան ափին մոլեգնող ուժեղ փոթորիկն առանց Էլեկտրականության Է թողել ավելի քան 1 մլն մարդու: Այս մասին են վկայում Power Outage մոնիթորինգային ռեսուրսի տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը։
Փոթորիկն ազդել է մի քանի նահանգների վրա՝ Միսիսիպիից մինչև Նյու Յորք: Ուժեղ քամու հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, իսկ որոշ նահանգներում ջրհեղեղներ են: Հիմնականում հոսանքազրկումները գրանցվել են Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում, Մերիլենդում և Ջորջիայում։
CNN-ի փոխանցմամբ էլ՝ Ջորջիայում մեկ մարդ մահացել է։ Թենեսիում էլ ուժեղ քամին պոկել է տների տանիքները։
Փոթորկի պատճառով դադարեցվել է Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի մի քանի օդանավակայանների աշխատանքը։