Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է. մարդիկ զանգվածաբար ուշագնաց են լինում
Պաշարված Արցախում իրավիճակն աղետալի է դառնում։ Ամեն օր հացի ու այլ պարենամթերքի հերթերում գրանցվում են ուշագնացության դեպքեր տարեցների, հղիների, երեխաների շրջանում։
Օրեր առաջ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր՝ մի քաղաքացի ուշագնաց է եղել, նրան օգնություն են ցուցաբերում մյուս քաղաքացիներն ու շտապ օգնության աշխատակիցները։
«Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար:
Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով»,-գրել էր Ստեփանյանը։
Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շտապ օգնության ծառայությունում հուլիս ամսում հաճախակի են դարձել ուշագնացության (կոլապս) դեպքերը։ Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ ուշագնացության դեպքերը աճել են 91%-ով։
Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ կա ուշագնացություն, սակայն մինչև շտապ օգնության անձնակազմի ժամանումը, քաղաքացուն ուշքի են բերում, և փաստացի չի գրանցվում դեպքը:
«Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակը անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության պահպանման վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»,-արձանագրում է Արցախի ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ հայերի ցեղասպանություն է. ՄՔԴ–ի նախկին դատախազ
- Արցախում բժշկի ցուցումով վիժումներն աճել են 4 անգամ, ուշագնացության դեպքերը 91%-ով․ ԱՀ ԱՆ
- Հերթական ուշագնացության դեպքն Արցախում
- Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ` ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար. Թաթոյան
- «Ջուր բերեք, ջուր»․Արցախում ուշագնացության դեպքերն աճում են
- Արցախում տարեց տղամարդն ուշագնաց է եղել հացի հերթում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին