Դոն Պիպո. Հայ խաչակիրների ազատագրական շարժման անունից հանդես եկող մարդիկ մեզ հետ բացարձակապես որևէ առնչություն չունեն
Հայ խաչակիրների ազատագրական շարժման նախաձեռնող Արթուր Ասատրյանը, որն առավել հայտնի է Դոն Պիպո մականունով, տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայաստանում զանազան գործիչներ սկսել են հանդես գալ Հայ խաչակիրների ազատագրական շարժման և նրա առաջնորդ Արթուր Ասատրյանի անունից։
Նրանք կազմակերպում են երթեր, հանրահավաքներ, հանրությանն ու կառավարությանը դիմում են սադրիչ կոչերով։
Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ մարդիկ մեզ հետ բացարձակապես որևէ առնչություն չունեն։ Հորդորում ենք չտրվել սադրանքներին, եթե անգամ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների անվանումները ինչ-որ չափով նմանեցված են Հայ խաչակիրների ազատագրական շարժման անվանը։
Մեր բոլոր գործողությունների մասին տեղեկացված լինելու համար հետևեք սոցցանցերի մեր պաշտոնական էջերին, իսկ այլ աղբյուրներում հայտնվող լուրերի հավաստիության համար մենք պատասխանատվություն չենք կրում»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Կուսումնասիրվեն քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերը
- «Սևքարեցի Սաքո» մահապարտների ջոկատը միացել է «Խաչակիրներ»-ին, պատրաստ ենհենց հիմա մարտ վարել․ հրամանատար
- Խաչակիրները պատրաստ են ուժով բացել Արցախ գնացող միջանցքը
- Բախրուշինի անվան թանգարանում բացված ցուցահանդեսը ծանոթացնում է հայ բեմանկարիչների հետ
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում