Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր ենթատեսակն արագորեն տարածվում է
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի նոր ենթատեսակը՝ «Էրիս»-ը (EG.5.1), արագորեն տարածվում է Մեծ Բրիտանիայում, գրում է «Գազետա․ռու»-ն։
«Eris»-ն առաջին անգամ երկրում հայտնաբերվել է հուլիսի 31-ին և ներկայում հանդիսանում է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի երկրորդ ամենատարածված տարբերակը, որը կազմում է COVID-19-ի բոլոր դեպքերի 14,6%-ը:
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան նշում է COVID-19 դեպքերի թվի աճ, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հուլիսի 4-ից 27-ն աճել է գրեթե 200 հազարով։
Նշվում է նաև, որ Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում «Eris» ենթատեսակով վարակման դեպքերն աճել են։ Այս ենթատեսակն առաջին անգամ այնտեղ հայտնաբերվել է դեռ մայիսին:
Ըստ Worldometers վիճակագրական կայքի, ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում ավելի քան 692 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, գրանցվել է COVID-19-ից ավելի քան 664 միլիոն ապաքինման դեպք: ԱՄՆ-ը վարակվածության թվով առաջին տեղում է՝ ավելի քան 107,5 միլիոն դեպքով, որին հաջորդում են Հնդկաստանը՝ գրեթե 45 միլիոն դեպքով և Ֆրանսիան՝ մոտ 40 միլիոն դեպքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան