
Meduza. ՌԴ անվտանգության ծառայությունը հասանելիություն կունենա Յանդեքս տաքսի ծառայությունների տվյալների բազա
«Շատ շուտով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը շուրջօրյա հասանելիություն կունենա «Յանդեքս» տաքսի ծառայությունների տվյալների բազա »,-այս մասին գրել է Meduza-ն։
Աղբյուրը պարզել է, որ նման վտանգի ներքո են ոչ միայն Ռուսաստանի, այլև այն երկրների քաղաքացինեը, որտեղ գործում է «Յանդեքս» տաքսի ծառայությունը։
«Yango և Yandex Go անվանումներով ծառայությունը գործում է աշխարհի ավելի քան 20 երկրներում, այդ թվում Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Իսրայելում»,-նշում է աղբյուրը։
Ծառայության աշխատակիցների ու ընկերության ղեկավարության միջև նամակագրությունը (ըստ աղբյուրի, հասանելի է Meduza-ին), սկսել է այն օրենքի մասին խոսակցություններից հետո, որը հասնելիություն է տալիս ծառայությանը Տեղեկատվության տարածման կազմակերպիչների ռեեստրում մուտքագրված տաքսի ծառայությունների տվյալների բազաներ։ Ռեեստրում ռուսական տաքսի ծառայություններից այս պահին ընդգրկված է միայն Yandex Go-ն։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին