Հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի նիստ
Սեպտեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի նիստ։
Դատական դեպարտամնետից Panorama.am-ը տեղեկացավ, որ նիստի օրակարգում, ի թիվս այլնի, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցը:
Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ, առձեռն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով կամ փոստային եղանակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա