FlyOne Armenia-ի վարձակալած օդանավն այսօր Միլանից Երևան չի թռնի
FlyOne Armenia ավիաընկերության վարձակալած օդանավերից մեկի տեխնիկական խափանման պատճառով այսօր նախատեսված Երևան-Միլան չվերթը հետաձգվում է:
Այս մասին հայտնում են ընկերությունից ու մանրամասնում, որ FlyOne Armenia-ի` Միլանի օդանավակայանի ներկայացուցչությունը պատրաստ է աջակցել ուղևորներին` հարցերին հնարավոր լուծում տալու հարցում:
«Այս պահին արվում է հնարավոր ամեն ինչ` չվերթը հնարավորիս շուտ կայացնելու համար»,-նշում են ընկերությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի