ՀՅԴ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
ՀՅԴ ԳՄ-ն տարածել է հայտարարություն՝ հայտնելով, որ կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։
«Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում:
Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:
Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ.Յ.Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:
Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարության. Մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին
- «Մայր Հայաստան» շարժումը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան
- ՀԱՍԱԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- «Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ընտրություններին չի մասնակցի. Չալաբյան
- Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան