Քաղաքական 19:25 08/08/2023 Արցախ

Արայիկ Հարությունյանը հրատապ ուղերձ է հղել միջազգային հանրության դերակատարներին

Արայիկ Հարությունյանը օգոստոսի 8-ին հրատապ դիմում-ուղերձ է հղել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախի ժողովրդի ցեղասպանության կասեցման և շրջափակման վերացման նպատակով հրատապ գործողությունների կատարման ակնկալիքով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Միջազգային հանրության հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանս, այս հրատապ ուղերձով ահազանգում եմ, որ հենց հիմա Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջեւ։

Լաչինի միջանցքով անցնող՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի վերահսկողության նպատակով ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնված եւ 2022թ. դեկտեմբերի 12-ին որպես «բնապահպանական» ցույց սկսված ներկայացումը իրականում ցեղասպանության հանցագործության նախերգանք էր, որը պաշտոնական և համակարգային բնույթ ստացավ 2023թ. ապրիլի 23-ին՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրմամբ։ Հունիսի 15-ին Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակեց Լաչինի միջանցքով անցնող ճանապարհը՝ լիակատար պաշարման մեջ վերցնելով Արցախի Հանրապետությունը և նրա 120 հազար բնակչությանը։ Արդեն գրեթե ութ ամիս է, ինչ Արցախի բնակչությունը զրկված է Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժի հնարավորությունից, իսկ արդեն մոտ երկու ամիս շարունակ՝ նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից սննդամթերքի, դեղորայքի եւ կենսական նշանակության մնացած բոլոր ապրանքների ներկրման հնարավորությունից։ Ադրբեջանի գործողությունները խախտում են ոչ միայն միջազգային համընդհանուր իրավական նորմերը, այլև Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված կոնկրետ միջազգային իրավական ակտերը, որոնց թվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի ապարգելափակման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր որոշումները։

Լաչինի միջանցքի արգելափակումը մեկուսացված դրվագ չէ. այն պետք է դիտարկել որպես Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելուն ուղղված Ադրբեջանի ծրագրված լայնածավալ և համակարգված քաղաքականության մաս։ Արցախի շրջափակումը ուղղակի շարունակությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի։ Ադրբեջանը հետևողականորեն վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու քաղաքականություն՝ ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով: Այս քաղաքականության վերջնանպատակն է ձերբազատվել Արցախի ժողովրդից և փակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը։

Նույն համատեքստում է անհրաժեշտ նաև դիտարկել Արցախի պետականության դեմ Ադրբեջանի ոտնձգումները, քանի որ Արցախի ժողովրդի եւ նրա ավանդույթների, արժեքների, մշակույթի պահպանման, ինչպես նաև նրա բնականոն զարգացման կարևորագույն պայմանը և միջոցը միջազգային-իրավական սուբյեկտայնություն ունեցող ազգային պետության առկայությունն է։

Հրադադարի մասին հայտարարությունից ավելի քան երկու տարի անց, չկարողանալով հասնել իր հանցավոր նպատակներին՝ Արցախի ժողովրդին ռազմական ճանապարհով վտարել հայրենիքից, Ադրբեջանը շարունակում է հետևողական փորձեր կատարել իր հանցավոր նպատակներին ոչ ռազմական ուժով, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով հասնելու համար։ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, որի ակնհայտ հանցավոր նպատակն էր միտումնավոր սահմանափակել, ապա նաև ամբողջությամբ դադարեցնել Արցախի ժողովրդի բնականոն կյանքի ապահովման համար իրականացվող՝ մարդկանց, մեքենաների ու բեռների տեղաշարժը, դարձել է Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր զինատեսակ Ադրբեջանի զինանոցում: Այդ ապօրինի անցակետի անմիջական զոհ է դարձել Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը, ում ադրբեջանցի զինծառայողները ուղղակիորեն առեւանգել են ԿԽՄԿ ուղեկցությամբ այդ անցակետով տեղափոխվելիս՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Ադրբեջանական կողմը, փորձելով քողարկել իր ցեղասպանական մտադրությունները, առաջարկում է կեղծ այլընտրանքներ՝ իբր թե մեղմելու իր իսկ ստեղծած հումանիտար աղետը։ Ներկայիս ծայրահեղ բարդ իրավիճակը, որից դուրս գալու համար Արցախին խիստ անհրաժեշտ է ինչպես միջազգային մարդասիրական, այնպես էլ քաղաքական աջակցություն, ուղիղ հետեւանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ժողովրդի փաստացի պաշարման։ Ադրբեջանն այսպիսով փորձում է պատրանք ստեղծել, թե Արցախը կենսունակ չէ և կախված է արտաքին օգնությունից։ Իսկ օգնության տրամադրման պարտադրվող առաջարկով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են Արցախը եւ նրա ժողովրդին հպատակեցնել իրենց, ինչպես նաև կախվածության մեջ դնել Ադրբեջանից։

Այնուամենայնիվ, մոլորության մատնվել պետք չէ. Ադրբեջանից Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների առաջարկն Ադրբեջանի հանցավոր ծրագրի իրականացման ևս մեկ միջոց է, որը կհանգեցնի նրա կամքի պարտադրման, մարդկային արժանապատվության չարամտորեն ոտնահարման և Արցախի ժողովրդին Ադրբեջանին հպատակեցնելու այլ հանցավոր վերջնարդյունքների։ Նման քայլերով Ադրբեջանը նաև նպատակ է հետապնդում կանխել Արցախի բնականոն զարգացումը և ժողովրդի կենսամակարդակի բարելավումը։

Ադրբեջանի իշխանություններն իրենք էլ չեն թաքցնում, որ իրենց նպատակն Արցախի բնիկ հայ ժողովրդին հայրենիքից վտարումն է։ Ըստ այդմ՝ հակամարտության ենթադրյալ կարգավորման տեսլականի եւ դրա հիման վրա ներկայացվող առաջարկների փաթեթի առաջ քաշմամբ Ադրբեջանը փորձում է բանակցություննների շղարշի տակ քողարկել իր ցեղասպանական մտադրության իրացման այս նոր ճանապարհը։

Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է։ Առանց միջնորդների եւ գործուն երաշխիքների նման բանակցություններում Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։ Այս պայմաններով որեւէ նման բանակցություններին Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ծրագրի ընդունում եւ օրինականացում։

Բանակցությունների արդյունավետության ու լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետեւեն միջազգային իրավունքի նորմերին։ Ընդ որում, ինչպես բուն հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման հնարավոր հետևանքները պետք է մշտապես համահունչ լինեն միջազգային իրավունքի սկզբունքներին և համամարդկային արժեքներին։ Այս բոլորը, սակայն, մինչ օրս հաջողությամբ եւ անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից։

Արցախն իր հերթին մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ կենսունակ և առարկայական բանակցությունների մեկնարկի օգտին, որոնց չափանիշները կհամապատասխանեն արդարության, արժանապատվության և հավասարության համընդհանուր սկզբունքներին։

Մեր անդրդվելի դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բանակցությունների համար բարենպաստ ու հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և միջազգային պրակտիկայի վրա։ Այլապես, առաջարկը բանակցելու մի կողմի հետ, որը չի հրաժարվում մյուս կողմին ցանկացած՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական միջոցներով ոչնչացնելու իր հանցավոր մտադրությունից, քննարկման առարկա լինել չի կարող։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերում, միջազգային կառույցների, առանձին պետությունների և կազմակերպությունների կողմից պարբերաբար արվող կոչերում և հայտարարություններում բոլորն առանց բացառության արձանագրում են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման փաստը և ընդգծում միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման անհրաժեշտությունը, սակայն, այդ ուղղությամբ որևէ գործուն և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։ Մինչդեռ, Արցախի բնակչության ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի անտանելի պայմանների միտումնավոր ստեղծումն Ադրբեջանի կողմից ոչ այլ ինչ է քան ցեղասպանության հանցագործություն՝ բաղկացած հանցավոր մտադրությունից և հստակ գործողություններից։ Դա արձանագրում են նաև միջազգային առաջատար փորձագետները, ինչպես, օրինակ, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոն՝ իր վերջին համապարփակ զեկույցով: Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը և կասեցումը պետություների համընդհանուր պարտավորությունն է, և յուրաքանչյուր պետություն պետք է ակտիվ և շարունակական ջանքեր գործադրի նման հանցագործությունը կանխելու համար։

Նման իրավիճակում անգործության կամ անտարբերության դրսեւորումը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության հանցագործության թողտվություն։ Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն անհատական և հավաքական քայլեր ձեռնարկել թույլ չտալու Ադրբեջանին մարդկության պատմությունը համալրել եւս մեկ զանգվածային սովամահության և ցեղասպանական էջով։

Ըստ այդմ՝ վճռականորեն հորդորում եմ միջազգային դերակատարներին՝ իրենց պարտավորությունների շրջանակում, գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանության հանցագործութունը՝ մասնավորապես.

Հայաստանի Հանրապետությանը

● հորդորում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետը որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձեւի ընդունման նպատակով,
● կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական եւ այլ հարթակներով ակտիվորեն բարձրաձայնելու եւ միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ,
● Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով
● միաժամանակ վճռականորեն կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, հասարակական եւ քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում. որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր ու ագրեսիվ գործողություններին,

Սփյուռքի մեր հայրենակիցներին

● հորդորում եմ համախմբել ջանքերը՝ իրենց բնակության երկրների իշխանությունների եւ հասարակությունների ուշադրությունը սևեռելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործություններին և պահանջելու անհապաղ ու գործուն քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ,
● Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալում ենք աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝
○ պահանջել կառավարություններից խստիվ դատապարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ,
○ պահանջել կառավարություններից, իրավապաշտպան կազմակերպությունններից, զանգվածային լրատվամիջոցներից եւ այլ դերակատարներից ուղիղ իրավական որակումներ եւ քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող հանցագործություններին,
○ պահանջել կառավարություններից քննարկել և սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով

Ռուսաստանի Դաշնությանը

● կարեւորելով ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում՝ վճռականորեն կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ,

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիայի Հանրապետությանը

● վճռականորեն կոչ եմ անում՝ որպես հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված եւ միաժամանակ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ, իրենց առաջնային պարտավորության շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու եւ Լաչինի միջանցքի անխափան գործառնությունը վերականգնելու ուղղությամբ,
● կոչ եմ անում համանախագահող երկրներին անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշների եւ վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին,
● լիահույս եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հետևողականություն կցուցաբերեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման հարցում և ակտիվ ջանքեր կգործադրեն հակամարտության կարգավորման միջազգային մանդատով օժտված բանակցային մեխանիզմը վերագործակելու ուղղությամբ,

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին

● հորդորում եմ անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով մեկնարկած ցեղասպանությունը և առաջացած հումանիտար աղետը, ինչպես նաև ընդունելու բանաձեւ, որը կպարտավորեցնի Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ վերականգնել վերջինիս գործառնությունը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման,
● միաժամանակ հիշեցնում եմ, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն յուրաքանչյուր պետության համընդհանուր (erga omnes) պարտավորությունն է, այլև միջազգային հանրության հավաքական պատասխանատվությունը,

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին

● հորդորում եմ դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն եւ գործի դնել ՄԱԿ-ի ամբողջ համակարգը՝ կասեցնելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների հետագա ընթացքը,
● կոչ եմ անում Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդականին եւ այլ համապատասխան կառույցներին փոխանցված Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների վերաբերյալ փաստական եւ իրավական մանրամասն տեղեկությունները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին,
● առաջարկում եմ իր բարի ծառայությունների ինստիտուտի միջոցով արդյունավետ ներդրում ունենալ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մեխանիզմի ձեւավորման գործընթացում,

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի հատուկ խորհրդականին

● հորդորում եմ գործարկել իր մանդատի ներքո վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ դրանով իսկ Արցախի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը ներկայացնելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և, նրա միջոցով, Անվտանգության խորհրդին,
● գործուն քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետություն փաստահավաք առաքելություն ուղարկելու համար՝ գնահատելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով իրականացվող միջազգային հանցագործությունների հետեւանքները,

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին եւ մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու ՄԱԿ-ի մյուս կառույցներին

● պահանջում եմ իրենց մանդատի շրջանակներում իրավական գնահատականներ տալ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործություններին, արձանագրել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, ինչպես նաև ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին եւ այլ միջազգային դերակատարներին ներկայացնել մանրամասն փաստական և իրավական տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների խորացող ճգնաժամի վերաբերյալ,

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին՝ որպես Արցախում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը

● հորդորում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել մանրամասն փաստական և իրավական տեղեկություններ Արցախում տիրող իրավիճակի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին կոպիտ խախտումներով Ադրբեջանի գործողությունների մասին,

Եվրոպայի Խորհրդին

● հորդորում եմ գործուն և արդյունավետ քայլեր ձեռնարկել ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման անհապաղ կատարումը,
● վճռականորեն կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի երեք հիմնասյուների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության բացահայտ եւ կոպիտ խախտումների դեմ՝ այդ թվում դիտարկելով նման անդամ պետության հեռացումը կազմակերպությունից,

Եվրոպական Միությանը

● կոչ եմ անում օգտագործել ԵՄ տրամադրության տակ եղած ռեսուրսներն ու գործիքները, ներառյալ պատժամիջոցների կիրառումը, ուժեղացնելու ճնշումն Ադրբեջանի վրա՝ Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերջ դնելու նպատակով,
● Հորդորում եմ հավատարիմ մնալ Եվրոպական Միության հռչակած արժեքներին ու սկզբունքներին՝ զերծ մնալով Ադրբեջանի հետ հատկապես էներգետիկ գործընկերությունը մարդու իրավունքներից ու ազատություններից գերակա համարելու մոտեցումից,

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին եւ միջազգային այլ դերակատարներին

● հորդորում եմ ակտիվորեն ներգրավվել Արցախում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների զանգվածային եւ համակարգային խախտումների մասին իրազեկման արշավին՝ տալով հստակ իրավական որակումներ եւ պահանջելով պետությունների կառավարություններից և միջազգային կառույցներից իրականացնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ,

Միջազգային զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին

● ընդգծելով անկախ լրատվամիջոցների անփոխարինելի դերը զանգվածային հանցագործություննների մասին բարձրաձայնելու և դրանք կանխարգելելու գործում, հորդորում եմ, հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, խախտել անընդունելի լռությունը եւ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրել միջազգային հանրությանն Արցախում տեղի ունեցող զանգվածային հանցագործությունների մասին՝ դրանով իսկ փորձելով կոտրել անարդարության եւ անպատժելիության արատավոր շղթան:

Միջազգային հանրության հարգելի՛ ներկայացուցիչներ,

Որպես իմ այս ահազանգ-ուղերձի ամփոփում՝ խնդրում եմ հաշվի առնել, որ Արցախն այժմ աշխարհի վրա միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ և որտեղ նույնիսկ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի: Արդյո՞ք ձեզ համար հարց չի ծագում, թե որն է Արցախի խաղաղասեր ժողովրդին այսպիսի լիակատար մեկուսացման ենթարկելու Ադրբեջանի մղումը, արդյո՞ք ձեզ չի մտահոգում այն հանգամանքը, որ Արցախը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության առումով ոչ թե գորշ գոտի, այլ՝ սև խոռոչ, որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթության տեսած բոլոր հանցագործությունները, արդյո՞ք չեք գիտակցում, որ միջազգային այսպիսի անպատժելիությունը և նոր ցեղասպանության թույլատրումը ծնելու են նորանոր հանցագործություններ՝ միգուցե նաև ձեր ժողովուրդների հանդեպ:

Ուստի, բոլորիդ խնդրում ու պահանջում եմ՝ անհապաղ կերպով գործել և կասեցնել Արցախի ժողովրդի այս ընթացող ցեղասպանությունը, քանի դեռ լրիվ ուշ չէ»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում 8 առանձին նախագծեր ընդունեց զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
11:13
Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ, ինչո՞ւ է նա հիշատակվում որպես մեղադրյալ. Արամ Վարդևանյան
«Նշված ձևակերպումն անհասկանալի է, մեղմ ասած, նաև ոչ իրավական»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուների գործով դատական նիստի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Նոր հրդեհի պատճառով Լոս Անջելեսը տարհանելու է ավելի քան 30 հազար մարդու
Լոս Անջելեսում մոտ 31 հազար  բնակիչներ պարտադիր տարհանման ծանուցումներ են ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն ՀՀ խորհրդարանի պատմության մեջ չի եղել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե 4 տարի անց ընդդիմությունն իմացել է իր դիրքորոշման մասին։ «Բազմիցս եմ ասել,...
Աղբյուր` Panorama.am
10:04
Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում. ՊԵԿ
Հարց 1 300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրության. Քաղաքական մեկնաբան
«Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիևի հանդիպումը արժանի է ուշադրության»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում. Աբրահամյան
«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:41
Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}