Ա.Զայցև. Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին և Երևանին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում
«Հարցազրույցում Դ.Գոնչարն ասել է, որ պետք չէ շտապեցնել գործընթացը, որպեսզի ի վերջո ձեռք բերվեն որակյալ, վստահելի պայմանավորվածություններ։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկին ձեռնտու է լարագացնել իրադարձությունները, սակայն հարցն այն է, թե ինչպես դա կիրականացվի հետո»,-ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամնետի ղեկավարի տեղակալ Ա. Զայցևը՝ անդրադառնալով օրեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամնետի ղեկավար Դ. Գոնչարի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։
Նա նշել է՝ կարող է միայն կրկնել այն, ինչ բազմիցս ասել են։
«Հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի նախապատրաստումը Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ համաձայնագրի տարրերից է։ Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին այս փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական ուղիները բոլոր մակարդակներում. ամեն տարի անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ, պարբերաբար հանդիպում են արտգործնախարարները։
Շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին Բաքվից և Երևանից հնչող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։ Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաների շուրջ»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնը հավատացած է՝ Անկարան կարող է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում «արդյունավետ» դեր ունենալ․ Մեթյու Միլլեր
- Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացները պահանջում են փոխընդունելի և երկարաժամկետ լուծումների որոնում. Դենիս Գոնչար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան