Այն, որ Արմենի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, ակնհայտ է․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ապօրինի անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում և ցուցմունք տալու որևէ իմաստ չկա:
Այն, որ Արմենի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, ակնհայտ է:
Մյուս կողմից տեսանելի է, որ իշխանությունը ամեն գնով փորձելու է քաղաքական գործչին հնարավորինս երկար պահել փակ դռների հետևում:
Եթե նպատակն Արմեն Աշոտյանին քաղաքական պրոցեսներից հեռացնելն է, ապա նույնիսկ բանտում գտնվելն Արմենին հետ չի պահում խոսելու, այս իշխանության մասին իրականությունը դեմքներին շպրտելու և իր դիրքորոշումն արտահայտելու կամքից:
Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում
- Նիկոլը. տեղական «շուստրին», գլոբալ «լոխը» և պրծած մարդը. Աշոտյան
- Աթանեսյան. Ուզում եմ «շնորհակալություն» հայտնել կապիտուլյանտին՝ ապացուցելու համար, որ Աշոտյանը իրոք քաղբանտարկյալ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան