ԱՄՆ-ն Ուկրաինային 200 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում
Միացյալ Նահանգները շուտով կհայտարարի Ուկրաինային 200 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նոր փաթեթը կներառի ականազերծման սարքավորումներ, Patriot զենիթահրթիռային համակարգերի զինամթերք, Jevelin հակատանկային համակարգեր, HIMARS MLRS-ի հրթիռային կայաններ, ինչպես նաև այլ սարքավորումներ և զինամթերք։
Միջոցներն ի հայտ են եկել ավելի վաղ 6,2 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթից ռազմական տեխնիկայի արժեքը հաշվարկելու հաշվապահական սխալի արդյունքում:
Միաժամանակ, հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է Ուկրաինայի համար լրացուցիչ ֆինանսավորման ուղղությամբ, որը Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի մինչև աշուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան