
Արցախում խոզերի աֆրիկական ժանտախտի դեպքեր են գրանցվել
Արցախի Ասկերանի շրջանում խոզերի աֆրիկական ժանտախտի 2 օջախ է հայտնաբերվել, կազմակերպվել են կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին հաղորդում է Արցախի հեռուստաընկերությունը:
Մսի շուկայում վերահսկողությունն ուժեղացնելու թեման՝ նախօրեին անոնսավորեց պետական նախարարը: Մսի վաճառքն արգելվում է՝ առանց պահանջվող փաստաթղթերի առկայության: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներն ավելի ուշ՝ այդ որոշման հիմքերը/ ներկայացրեցին: Աֆրիկական ժանտախտի դեպքեր են գրանցվել: Իրավիճակը վերահսկողությունից դուրս թողնելը՝ կարող է անկանխատեսելի հետևանքների բերել: Խստացումների գլխավոր նպատակը՝ վարակի տարածումը կանխելն է:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։