Արցախի ԱԺ նախագահը հայրապետական օրհնանք է ստացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Իր Հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Մեծարգո Պրն. Իշխանյան,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Կարևոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ:
Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջև աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն և տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի:
Թող Ամենակարող Տերը Իր օրհնության ներքո անխռով խաղաղության մեջ պահի ու պահպանի Արցախ մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ պարգևելով Ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Գառնիկ Դանիելյան. Կասկածի տակ չառնել Դաշնակցության վճռականությունն ու կամքը
- «Դավիթ Իշխանյանն իր սկզբունքային դիրքորոշումներով աչքի ընկնող պետական գործիչ է, ով այսօր չափազանց վտանգավոր պաշտոն է ստանձնել»
- «Ժողովուրդ». ՀՅԴ-ում անհատական որոշումներ չեն կայացվում, Դավիթ Իշխանյանի առաջադրվելու որոշումը ևս բացառություն չէ
- Առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել․ ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյան
- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ. Ակնկալում ենք, որ Արցախի քաղաքական բոլոր ուժերը կհամախմբվեն խորհրդարանի շուրջ
- Արցախի ԱԺ նախագահ ընտրվեց Դավիթ Իշխանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան