Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է ստացել
Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Վ.Բ.-ն 2017-2019 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի 36 բնակիչներից ստացել է 20 հազարից մինչև 535 հազար դրամ կաշառք՝ կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ավելացնելու դիմաց:
Դատախազությունից հայտնում են, որ բացի այդ, Վ.Բ.-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ Ս.Մ.-ի անվամբ կազմել է իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթուղթ, համաձայն որի՝ Ս.Մ.-ն 2016 թվականի հոկտեմբերի 3-ին աշխատանքային գործառույթներով պայմանավորված՝ այցելել է Գավառի տարածքային կենտրոն, մինչդեռ վերջինս հիշյալ օրը և դրան հաջորդող օրերին աշխատանքային գործառույթներն իրականացրել է Երևանում:
2023 թվականի օգոստոսի 2-ին հսկող դատախազը Վ.Բ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին (2 դրվագ), 2-րդ (32 դրվագ), 3-րդ (2 դրվագ) մասերով (կաշառք ստանալը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (պաշտոնեական կեղծիք կատարելը):
Քանի որ կաշառք տված անձանցից 3 մահացել են, իսկ 22-ը խոստովանել կաշառք տալու հանգամանքը, չեն վիճարկել իրենց մեղսագրվող արարքները, քրեական վարույթով պարզվել է, որ նրանք նախկինում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից չեն ազատվել, այլ հանցավոր արարքներ չեն կատարել, համագործակցել են քրեական հետապնդման մարմինների հետ, աջակցել դեպքի հանգամանքների բացահայտմանը՝ քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել է նշված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին որոշումներ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա