«Ժողովուրդ». Ինչպես ասում են՝ գող սիրտը դող
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է ավագանու ընտրություններին՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ Հայկ Մարությանը երկար քննարկումներից հետո է վերջնական որոշում կայացրել, ընդ որում, նրա մտերիմներն էլ են միայն երեկ իմացել վերջնական որոշման մասին: Այս առիթով պետք է նշել, որ հենց իր ամենամտերիմ անձանցից շատերը, մեղմ ասած, ապշած էին Հայկի որոշումից, քանի որ գիտակցում էին, որ Մարությանի հիմնական շարժաառիթը ոչ թե երևանի ապագա շենացումն է, այլ ընդամենը մանր վրեժխնդրությունը գործող իշխանությունների նկատմամբ: Սակայն, ի հեճուկս բազմաթիվ հորդորների, «քաղաքապետը» որոշել իր ներկայացումը այս անգամ խաղալ երևանի փողոցներում, ակնկալելով ծափեր և ծաղիկներ:
Մարությանին մոտ կանգնած մարդիկ տարբեր հավաքների ժամանակ անկեղծանում են, որ Հայկն ինքն էլ գիտի, որ իր պաշտոնավարման ընթացքում եղած չարաշահումների մի քանի գործերով քննություններ են գնում, այդ թվում իր կնոջ՝ Իվա Մարությանը մասնակցությամբ: Ոսւտի որոշել է դիմել խորամանկ քայլի. Մասնակցել ավագանու ընտրություններին, հնարովորինս քաղաքականցնել բոլոր քրեական գործերը և թաքցնելով իր ներքին վախերը և սրտի դողը, փորձել երևանցիներին հրամցնել «իրական հեղափոխական» լինելու թեզը:
Հ.Գ. ինչպես ասում են՝ գող սիրտը դող»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- Ովքե՞ր են Հայկ Մարությանի թիմի անդամները
- Հայկ Մարության. Մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին