
«Ժողովուրդ». Ինչու Աննա Վարդապետյանը իր տեղակալի ձեռքից վերցրել ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի վերահսկողությունy
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գործողությունները համակարգում շարունակում են զարմանքի տեղիք տալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վարդապետյանը Գլխավոր դատախազության 5 վարչությունների վերահսկողություն իրականացնելը հանձնարարել է իր տեղակալ Արթուր Պողոսյանին, սակայն ամիսներ անց իրավիճակ է փոխվել:
Մեզ հասած տեղեկություններով՝ Արթուր Պողոսյանի ձեռքից նա վերցրել է Ազգային անվտանգության ծառայության և Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները և անձամբ է վերահսկում դրանք:
Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազն է այս երկու նախաքննական մարմինների նկատմամբ ուղիղ վերահսկողություն իրականացնում: Ինչո՞ւ նա չի վստահում իր տեղակալ Պողոսյանին. այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից տրամադրեցին 2023 թվականի հունիսի 19-ին դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամանը, որով աշխատանքի բաժանում է կատարվել գլխավոր դատախազի, տեղակալների, ավագ դատախազների և դատախազների միջև:
Գլխավոր դատախազությունից նշեցին, որ սա աշխատանքային գործընթաց է՝ պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխելով: Ասել է թե՝ չհերքեցին մեր տեղեկությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին