Մոսկվայի մարզում կանխվել է ԱԹՍ-ների հարձակման փորձը․ ՌԴ ՊՆ
Մերձմոսկվայում ռուս զինվորականները կանխել են Կիևի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչություն կազմակերպելու փորձը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Նշվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարքերը, տուժածներ և ավերածություններ չկան։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու մարտական անօդաչու թռչող սարք, որոնք փորձել են մոտենալ Մոսկվային. մեկը՝ Դոմոդեդովոյի, մյուսը՝ Մինսկի խճուղու շրջանում:
«Այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքում կանխվել է անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը։ ՀՕՊ միջոցներով ոչնչացվել է երկու ԱԹՍ։ Կանխված ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան»,- ասվում էՊՆ հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան