Նարինե Մանուկյանը բարի լուր է հայտնում Արցախից
«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը բարի լուր է հայտնել Արցախից։
«Բարի լուր ասեմ Արցախից, որ մի քիչ ջերմանանք ու ապրենք.
Մի քանի օր առաջ աջակցեցինք Արցախում ապրող 13 մայրանալ պատրաստվող կանանց, բոլորը նաև բազմազավակ ընտանիքներ ունեն:
Երեկ ծնվել է այդ կանանցից մեկի որդին՝ Արամը։
Շրջափակման ու տոտալ անսնունդ վիճակում մարդիկ իրենց 7-րդ, 8-րդ, 10-րդ զավակին են լույս աշխարհ բերում, իսկ մենք այստեղ ինչ որ անկարևոր հարցերի մեջ ենք…
Աստված պահի Արցախս՝ Հայրենիքիս կտորը, չհանձնվող հայրենակիցներիս ու բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն և պատրաստակամ են օգնել իրար նեղ օրերին՝ լույսի կտոր դառնալով իրար համար:
Ձեր վերջին փոխանցումներով այսօր ևս 4 բազմազավակ ընտանիքների աջակցեցինք՝ 50.000ական դրամներով, մի ընտանիքի էլ 100.000ով, քանի որ 4 անչափահաս երեխաներ են, որոնց մեծացնում է տատիկը, միայնակ, ծնողները մահացել են: »,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է. մարդիկ զանգվածաբար ուշագնաց են լինում
- Արցախցի երեխաներ. Շոկոլադ չկա, կաթնամթերք չկա, բայց մենք չենք կոտրվում
- Արցախում բժշկի ցուցումով վիժումներն աճել են 4 անգամ, ուշագնացության դեպքերը 91%-ով․ ԱՀ ԱՆ
- Արցախցի տարեց կին. Խանութում ոչինչ չկա, տանը ոչինչ չկա
- Արցախցի երեխայի անկեղծ ուրախությունը, ով մեկ ամիս շոկոլադի երես չի տեսել ու իրեն անակնկալ շոկոլադ են տալիս...
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա