Շվեդիայում ու Նորվեգիայում անձրևների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Նորվեգիայի հարավային հատվածում, Շվեդիայի կենտրոնական մասում հորդառատ անձրևները փլուզումների պատճառ են դարձել։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Նորվեգիայում տեղումների հետևանքով սողանքներ են առաջացել, ոստիկանությունը բնակավայրերից տարհանել է 600 մարդու։ Նորվեգիայի ջրային և էներգետիկ ռեսուրսների վարչությունն այսօր վտանգավորության կարմիր աստիճան է հայտարարել։
Նորվեգիայում արդեն մի քանի օր է՝ անձրևներ են։ Ջրի մակարդակի բարձացման հետևանքով ծածկվել են ճանապարհներ, ընկել են ծառեր, ինչն էլ իր հերթին տրանսպորտի, այդ թվում երկաթուղակին, երթևեկության խափանում է առաջացրել։
«Իրավիճակը շատ լուրջ է։ Այն կարող է հանգեցնել զգալի հետևանքների ու վնասների»,-հայտարարել է Նորվեգիայի Օդերևութաբանության ինստիտուտը։
Շվեդիայի մեծությամբ երկրորդ՝ Գյոթեբորգ քաղաքում ևս պայքարում են ուժեղ անձրևի հետևանքների դեմ։ Փողոցների կեսից ավելին ջրածածկ են եղել։