Վրաստանում հուլիսին անտառահատման 177 դեպք է գրանցվել
Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանության վերահսկողության վարչության աշխատակիցները 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը հայտնաբերել են ապօրինի անտառահատման 177 փաստ։
«Ամենաշատը՝ ապօրինի անտառահատման 41 փաստ է հայտնաբերվել Կախեթում, Աջարիայում 31 փաստ է արձանագրվել, Շիդա Քարթլիում՝ 30, Սամցխե-Ջավախեթիում՝ 29, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 22, Իմերեթում՝ 10, Գուրիայում՝ 8, Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում՝ 3, Մցխեթա-Մթիանեթիում՝ 2, Քվեմո Քարթլիում՝ 1 դեպք»,- «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ նշված է գերատեսչության հրապարակված տեղեկատվությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան