Կոռնիձորում կանգնած բեռնատարներին է միացել ևս մեկը՝ Ֆրանիսայից ուղարկված սնունդով լի բեռնատարը
Կոռնիձորում հումանիտար բեռներով ավտոշարասյանը միացել է ևս մեկ բեռնատար: Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ու շրջաններ հումանիտար օգնություն են հատկացրել՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցնելու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ավելի քան 20 տոննա հումանիտար բեռը ներառում է սնունդ և մակարոնեղեն։
«Ողջունելի է, որ Հայաստանի մարդասիրական այս նախաձեռնությանն արձագանքում և միանում են ոչ միայն Հայաստանում մասնավոր ընկերությունները, այլև բարեկամ Ֆրանսիայի քաղաքներն ու ռեգիոնները։ Սա վկայում է ևս մեկ անգամ, որ ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը ստանում է է՛լ ավելի լայն հնչեղություն, միջազգային հնչեղություն, և ապացուցում է, որ անհրաժեշտ են հրատապ քայլեր Լաչինի ապօրինաբար փակված միջանցքը բացելու և ԼՂ հումանիտար հասանելիություն ապահովելու համար»,- ասաց Վարդան Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակը մնում է անփոփոխ․Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են Կոռնիձորում
- Քաղցած, դեղորայքի կարիք ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ կամրջի այն կողմում են, բեռներն այս կողմում. Սյունիքի մարզպետը՝ դիվանագետներին
- Այս պահին բեռներն Արցախ հասցնելու ջանքերը որևէ արդյունք չեն տվել․ ԱՀ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին