Արքայազն Հարիին զրկել են «Նորին թագավորական մեծություն» տիտղոսից
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքում հեռացրել են արքայազն Հարիի «Նորին թագավորական մեծություն» տիտղոսը։ Այս մասին գրում է «Page Six»-ը։
«The Royal Family» բաժնում, որը պատմում է թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասին, արքայազն Հարիի և Մեգան Մարքլի անունները տեղափոխվել են էջի ներքևի հատված։
Ըստ պարբերականի՝ դա տեղի է ունեցել երեք տարի անց այն բանից հետո, երբ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայից տեղափոխվեցին ԱՄՆ։ 2020 թվականի հունվարին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական պարտականություններից և կորցրեցին թագավորական կարգավիճակը։
«Մենք մտադիր ենք, որպես թագավորական ընտանիքի «ավագ» անդամներ հեռանալ գործերից և աշխատել ֆինանսապես անկախ դառնալու համար», - երեք տարի առաջ հայտարարել էր Սասեքսի դուքսը։
2021 թվականի մարտին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սկանդալային հարցազրույց են տվել հայտնի ամերիկացի հաղորդավար Օփրա Ուինֆրիին, որում նրանք մեղադրել են թագավորական ընտանիքին անտարբերության, մշտական ճնշման և ռասիզմի մեջ։ Այդ ժամանակից ի վեր նրանց հարաբերությունները թագավոր Չարլզ III-ի և թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ մնում ն լարված։
Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ արքայազն Հարրին մի շարք անկեղծ հարցազրույցներ տվեց և հրատարակեց ինքնակենսագրական գիրքը:
Ներկայումս արքայազն Հարրին կնոջ և երկու երեխաների հետ բնակվում է ԱՄՆ-ում: