Հաղորդում դատախազին. Պատասխանատվության ենթարկել «Little Big» խմբի հիմնադրին
Մի խումբ քաղաքացիներ որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն«Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ:
«Հիշեցնում ենք, որ այս անձը մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավարելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները (Տես մեկնաբանություններում):
Մի քանի օրից` 2023թ. օգոստոսի 12-ին Իլյա Պրուսիկինը ցանկանում է համերգով հանդես գալ Հայաստանում: Այդ իսկ պատճառով կա մտադրություն 09.08.2023թ. արդեն գրավոր հաղորդումը հանձնել դատախազությանը»,-նշում են նախաձեռնության անդամները։
Հաղորդման տեքստում մասնավորապես նշված է.
«Սկանդալներով ու աղմկահարույց պատմություններով հայտնի ռուսական «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինը 2023թ. օգոստոսի 12-ին պատրաստվում է համերգ տալ Երևանում՝ Շէնէում (Երևան-Գառնի մայրուղի 16/8 հասցեում):
Այս երգչի ժամանումը դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում, որին անդրադարձ են կատարել ԶԼՄ-ները։ Մարդիկ պահանջում են չեղարկել համերգը կամ բոյկոտել խմբին, որի երգերում հակաքրիստոնեական ու հակաբարոյական նորմերի պակաս չկա։
Մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը Իլյա Պրուսիկինը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավարելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները: Իլյա Պրուսիկինի պահվածքը, տեսահալովակները աչքի է ընկնում անթաքույց այլասերվածության, սրբապղծության, գռեհկության հատկանիշներով, իսկ երգերի բառերը պարունակում են հայհոյանքներ, պղծության քարոզ, ինչը սպառնալիք է ներկայացնում մարդկանց՝ մանավանդ երիտասարդությանը հոգևոր անվտանգության տեսանկյունից»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան